Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի ազգային տոնի` Պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը մաղթել է Վրաստանի վարչապետին քաջառողջություն եւ հետագա հաջողություններ նրա պատասխանատու գործունեության մեջ, իսկ Վրաստանի ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն:

«Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ ներկայիս երկկողմ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակն այսուհետեւ եւս կծառայեն ի շահ մեր պետությունների»,-ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում:

Back to top button