ԿարևորՔաղաքական

Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Նոր կառավարության ձևավորումից հետո ուշադրության կիզակետում հայտնվեց քաղաքապետ  Տարոն Մարգարյանը։ Նրա հրաժարականի պահանաջներն ուղեկցվում են քաղաքապետարանում չարաշահումների մասին լուըերով։

Այսօր կենդանաբանական այգի այցելած քաղաքապետ  Տարոն Մարգարյանը նշեց, որ ստացել է բնակչության քվեն եւ շարունակելու են իրագործել իրենց ծրագրերը։

Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը յուրացրել է շուրջ 185 միլիոն դրամ:  Այս ընկերությունը մատուցում է թափառող շների ստերիլիզացման և քնեցման ծառայություն: Այս ընկերության  վերահսկողությունը ստանձնել է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր արձագանքել է, որ եթե կան իրավապահներին բացահայտումներ, ապա այդ ընկերության պատասխանատվության հարցն է։

Ի դեպ՝ նախօրեին թեման քննարկվել էր նաեւ Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդման ժամանակ, որի հյուրերն էին Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ու ՀՀԿ խմբակցությունից Հասմիկ Սարգսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button