Հասարակություն

Խիզախ երազանքի վայր. Ամրակիցի գրադարանն արդեն իրականություն է

Դասավանդի՛ր, Հայաստան¦ ծրագրի շրջանակներում բազմաթիվ երիտասարդ մասնագետներ երազում են փոխել ու փոխում են ոչ միայն իրենց, այլև Հայաստանում ապրող շատ երեխաների կյանքեր: Արուսիկ Զեյնալյանն այդ համարձակ Երիտասարդներից մեկն է՝ իր նոր ու ստեղծարար գաղափարներով՝ այսօր արդեն իրականացած երազանքով:

  Րոպեներ անց Լոռու մարզի Ամրակից գյուղի դպրոցի գրադարանի դռները պաշտոնապես բաց կլինեն: Խիզախ երազանքի վայրի՝ գրադարանի բացումն արդեն ինչքան ժամանակ է՝ գյուղում իսկական տոն է ստեղծել: Բոլորը աշխատել են հավասար, առանց տրտնջալու՝ հանուն իրենց ընդհանուր երազանքի ու այսօրվա: Արուսիկ Զեյնալյանը, որ Ամրակիցում, միմիայն ընկեր Արուսիկ է, դեռ անցյալ տարվա նոյեմբերին էր, որ վստահ էր՝ իր երազանքն անպայման իրականանալու է: Ընկեր Արուսիկի աշակերտները խոստովանում են՝ սկզբում չեն հավատացել, որ մի օր կունենան նմանը չունեցող գրադարան: Դպրոցի բակիչ թղթերն ու փուչիկները, արևն ու տարբեր հերոսների հագուստներով Ամրակիցի երեխաները գյուղի՝ արդեն գունավոր կյանքի մասնիկներն են: Ընկեր Արուսիկի համար երեխաներն են կյանքի ու իր երազանքների իրականացման աղբյուրը, երեխաների համար՝ ընկեր Արուսիկը: Արուսիկին ու Հայկ Զալիբեկյանին կապողը մոսկովյան տարիներն են ու իրենց երազանքը, որ այսօր իրականացավ: Հայկը կապ չունի ո՛չ §Դասավանդի՛ր, Հայաստանի¦, ո՛չ դպրոցի, ո՛չ աշակերտների հետ: Բայց հանուն այդ նպատակի միավորել են բոլոր ուժերը: Որպես իրականացած երազանք այս մեկը Հայկի համար նույն զգացողություններն է առաջացնում, դա ասում է որպես ճարտարապետ: Բայց տեսնել այսքան ժպտացող աչքեր, մի քիչ ուրիշ է, ասում է: Ամրակիցի գրադարանն իր սեփական օրենքներն ունի. Աշակերտներն անգիր գիտեն իրենց անելիքները: Ժոռան գրադարանում իր անունն է ցույց տալիս գրված, պատմում՝ ինչ է նշանակում: Օրենքներին հետևելը, երեխաներն արդեն գիտեն, որ տալիս է իր արդյունքը: Մարինեն ամսվա լավագույն աշակերտուհին է եղել, որպես նվեր՝ ընկեր Արուսիկի հետ Երևան կգա: Աֆանասին, որ դպրոցի ամենաակտիվ աշակերտներից է սկզբում չթողեց, որ իրենց ձայնագրեմ, հետո համաձայնեց, երբ իմացավ, որ եթե ձայանգրեմ, դա օգնություն կլինի: Նաև, արդեն գիտի, որ ինքն իրավունք ունի որոշելու՝ ձայնագրեն, նկարեն իրենց, թե ոչ: Ընկեր Արուսիկի մասին ուզում է, որ ինքը պատմի, խնդրում, որ ընկերոջ՝ Նարեկի հետ խոսի: Ընկեր Արուսիկի բացակայությունը գյուղում իրենն ասում է. երեխաներին խոստացել է՝ այս տարի ամռանը Մոսկվա չի գնալու: Գյուղում ավելի շատ կլինի ու երեխաների կյանքը ամռանն էլ կգունավորի:  

Ցուցադրել ավելի
Back to top button