Հասարակություն

Ինչպես վերացնել Արզնիի ձորում տասնամյակներ հավաքվող աղբը

Աղբահանության հերթական ահազանգի հետքերով  «Ռադիոլուրն» այցելել է Արզնի։ Ձորում տարիների կուտակված աղբի մասին ահազանգը ստացել ենք ամերիկաբնակ Կարեն Հարությունյանից: Արդեն մեկ ու կես տարի հայրենիքում բնակվող մեր հայրենակցին է մտահոգել  գեղեցիկ բնության պատկերը փչացնող և նաև հիվանդության աղբյուր հանդիսացող աղբանոցը: Դիմել է Արզնու համայնքապետարան, պատրաստ է աջակցել խնդրին լուծում տալու հարցում:

 

Արզնի ձորի գեղեցկությունը վայելում ենք վերևից: Սակայն բնության գեղեցկությունը խաթարում է ձորում կուտակված հսկայական աղբը, որը գյուղացիների թեթև ձեռքով դեռևս  շարունակում է կուտակվել:

Ամերիկաբնակ Կարեն Հարությունանն է խնդրի մասին բարձրաձայնել: «Աղբանոց է, որը արդեն երևի թե 100 տարուց ավելի է : Հիմա ուզում ենք, որ տարածքը մաքրվի և բարեկարգվի:  Ես կուզենամ մաքրվի, հա, որը միայն իմ շահերից չէ միայն, այլ ամբողջ գյուղի համար է դա»:

Գյուղապետարանը քայլեր է կատարում, իրենք էլ են հասկանում, որ սա անկառավարելի վիճակ է: Հնարավոր է միջոցների պակաս է եղել, գյուղը, ինչքանով որ հասկանում եմ գյուղը հարուստ գյուղ չէ:

Աղբանոցին հարակից տարածքում   կա նաև ասորական փոքրիկ եկեղեցի: «Այստեղ շատ հետաքրքիր ճարտարապետական և կրոնական արժեքներ կա: Սա աշխարհի շատ քիչ  ասորական եկեղեցիներից մեկն է»,- ասում է զրուցակիցս:

Գյուղապետարանի աշխատակից Կլարա Իսակովան նշեց, որ տարածքը մաքրված է, բայց մաքրված չէ ձորի աղբանոցը։ Պատրաստվում են այն հողով ծածկել եւ կանաչապատել։ Իսկ վերահսկողությունը համայնքապետարանից զատ նաեւ տարածքի մոտ ապրող բնակիչներն են խոստանում ապահովել։

Ցուցադրել ավելի
Back to top button