ՀասարակությունՄշակույթ

«Արի պարենք քոչարի» ֆլեշմոբը՝ Մոսկվայում

 Մարինա Մարտիրոսյան

«Ռադիոլուր»

Մոսկվա

 

 

Այսօր բազմաթիվ հայեր էին հավաքվել Մոսկվայի սրտում՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան այգում։ Բոլորին այստեղ միավորել է հայկական հաղթական քոչարին:

Ֆրանսիական Գրենբոլ քաղաք հայ համայնքն այս գարնանը կոչ է արել աշխարհի հայերին միավորվել  և պարել քոչարի՝ այդպիսով նշել   առաջին հանրապետության 100 ամյակը և  Էրեբունի-Երևանի 2800 ամյա տարեդարձը:

Այս միջազգային մշակութային նախագծի նպատակն է միավորել Հայաստանում և Սփյուռքում բնակվող բոլոր հայերին հաղթական քոչարու շուրջ՝ ի նշան մեր հերոսական անցյալի և ազգային միաբանության:

Այս համահայկական ֆլեշմոբի գաղափարին միացել են նաև Հայաստանի Սփյուռքի նախարարությունը, Լիոնում Հայաստանի հյուպատոսարանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:

Մոսկվայում այս ամենը կազմակերպել և համակարգել է դեսպանատան մշակույթի կենտրոնը:

Ցուցադրել ավելի
Back to top button