ԿարևորՀասարակություն

Նրանք արդեն հստակ գիտեն՝ ինչ են ուզում դառնալ և ինչ նպատակներ ունեն. այսօր հնչեց «Վերջին զանգ»- ը

Այսօր  հայաստանյան դպրոցներում հնչեց «Վերջին զանգը»: Այս պատանիներն ու աղջիկները այն սերունդն են, որոնց շնորհիվ «թավշյա» հեղափոխությունը իրականություն դարձավ: Եթե նախորդ տարիներին  վերջին  զանգի   ռեպորտաժների հերոսները խոսում էիր միայն  իրենց անձնական երազանքների մասին, այսօր իմ հերոսների խոսքի շեշտադրումն էր փոխվել։ Նրանք իրենց ապագան  պատկերացնում են Հայաստանում։

Բայց մինչ այդ՝ նրանք  բեմում հիշում են իրենց դպրոցական տարիները, անցած ուղին եւ այն ներկայացնում  բեմադրության տեսքով: Խոստովանում են ուսուցիչներին, թե որ առարկան են սիրել, որտեղ թերացել:

Այսօր շրջանավարտները նաեւ շնորհավորանքներ ստացանք կրթության եւ գիտության նախարարից ֆեյսբուքյան էջով: Արայիկ Հարությունյանը նրանց շնորհավորում է Փարիզից, ուր գործուղման էր մեկնել։

Այս տարի հիմնական դպրոցն ավարում է 31 հազար 300, իսկ ավագ դպրոցը՝ 9 600 աշակերտ։

 

Ցուցադրել ավելի
Back to top button