Հասարակություն

Տուժեցին նաև շատ ազնիվ ուսուցիչներ. լեզվաբան


Կոռուպցիայի դեմ պայքարը ըստ էության ամենահիմնավորն ընկալել է ԿԳ նախարարը և սկսել պայքարը դպրոցներից՝ լրագրողների հետ զրույցում նշել է լեզվաբան Նարինե Դիլբարյանը: Ըստ նրա՝ քայլը ճիշտ է, բայց սխալ է դրան հանրային նման մեծ հնչեղություն տալը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ կարծում է, որ դրամահավաքը պետք է վերահսկվի ոչ թե տնօրենի, այլ հոգաբարձուների խորհրդի կողմից: Դրամահավաք ևս պետք է, բայց այն պետք է լինի կամավոր և համապատասխանի ծնողի հնարավորություններին:

Վերջին զանգի և դրամահավաքների հետ կապված աղմուկը գուցե շատ ազնիվ և արդար պատճառաբանություն ուներ, բայց շատ մեծ վնասներ հասցրեց մեր դպրոցների առանց այդ էլ խարխլված հեղինակությանը, կարծում է լեզվաբան Նարինե Դիլբարյանը: Ըստ նրա՝ տուժեցին նաև շատ ազնիվ ուսուցիչներ:

Նարինե Դիլբարյանը հորդորում է չվախենալ ամեն դրամահավաքից: Դպրոցի կայացմանը պետք է նպաստի նաև ծնողը և այստեղ լեզվաբանը որևէ վտանգավոր տենդենց չի  տեսնում: Միայն թե դա պետք է արվի հնարավորությունների և ցանկության դեպքում:

Դպրոցների դրամահավաքը պետք է լինի վերահսկվող և այն պետք է վերահսկվի ոչ թե տնօրենի, այլ Հոգաբարձուների խորհրդի կողմից՝ նկատում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ինչ վերաբերում է «Վերջին զանգի» միջոցառումների դրամահավաքներին, ապա Ադիբեկյանն ասաց, որ այն նսեմացնող է նրանց համար, ովքեր չունեն բավարար գումար:

Սոցիոլոգն առաջարկում է վերանայել կրթական համակարգը: Նրա հետ համաձայն է նաև Նարինե Դիլբարյանը , ով կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն ըստ էության ամենահիմնավորը ԿԳ նախարարն է ընկալել և սկսել է պայքարը դպրոցներից, մինչդեռ կոռուպցիան ամենաշատը դպրոցներում չէ, որ դրսևորում է:

Back to top button