Քաղաքական

Տարոն Մարգարյանը դիմել է ԿԸՀ՝ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու պահանջով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից: Այս մասին Tert.am-ին հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված կարգով նիստ կգումարի, և այս հարցը ևս կընդգրկվի օրակարգում: Այս պահին չեմ կարող ասել՝ երբ կլինի նիստը»,- հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակը:

Ցուցադրել ավելի
Back to top button