Հասարակություն

Վարչապետը Գարեգին Չուգասզյանին խնդրել է դադարեցնել հացադուլը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ և խնդրել դադարեցնել հացադուլը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ՝ վերջինիս խնդրելով դադարեցնել հացադուլը: Միանում եմ պարոն Փաշինյանի խնդրանքին»,- գրել է Աղաջանյանը:

Մայիսի 18-ի երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանը Մատենադարանի բակում հանդիպել էր հացադուլ հայտարարած Գարեգին Չուգասզյանի հետ և հորդորել չվտանգել առողջությունն  ու դադարեցնել հացադուլը:

Ցուցադրել ավելի
Back to top button