Հասարակություն

Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրով՝ Մովսես Հակոբյանը նշանակվել է  գլխավոր ռազմական տեսուչ:

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Մովսես Հակոբյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչ»,,-ասված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրում:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Մովսես Հակոբյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 155-րդ հոդվածը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը.

Մովսես Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,-ասված էր նախագահի ստորագրած հրամանագրում:

Ցուցադրել ավելի
Back to top button