Հասարակություն

«Սասնա ծռեր»-ի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց

«Սասնա ծռեր»- 10-ը անդամի գործով այսօրվա  դատական նիստը հետաձգվեց: Անցյալ դատական նիստում ամբաստանյալներին 10-ը ժամով դատական նիստերի դահլիճից հեռացնելու պատժամիջոց էր կիրառվել:

Ամբաստանյալներն այսօր առհասարակ դատարան չէին ներկայացվել: Ոստիկանությունը դատարանին խնդրել էր մի քանի օր ամբաստանյալներին դատարան չբերել, քանի որ «Սասնա ծռերի» աջակիցները դատարանի շենքն են շրջափակում:

«Սասնա Ծռերի» 10-ը անդամի գործով դատական նիստն այսօր տևեց շատ կարճ, սակայն  անցավ լարված մթնոլորտում: Նախորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալներին  10-ը ժամով դատական նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիա էր կիրառվել:

Եթե նախորդ  անգամ  ոստիկանությունը  այնուամենայնիվ  ամբաստանյալներին բերում էր դատարանի շենք, ապա այսօր նրանց կալանավայրից դուրս չէին բերել եւ դատարան բացատրագիր էին ուղարկել։

Ոստիկանությունը դատարանից խնդրում էր մի քանի օր ամբաստանյալներին չբերել, քանի որ նրանց   աջակիցները դատարանի շենքը շրջափակում են: Ոստիկանության բացատրագրին «Սասնա ծռերի» համակիրները շատ բուռն արձագանքեցին:

«Սասնա ծռերի» պաշտպանները իրավապահներին մեղադրեցին անգործության մեջ, ապա դատարանին միջնորդեցին նիստը հետաձգել, քանի որ ամբաստանյալները ներկա չեն: Դատավոր Մեսրոպ Մակյանը, ինչպես նաեւ դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեցին, որ սանկցիան համաչափ է, բխում է ամբաստանյալների վարքագծից, ուստի նրանց ներկայությունը պարտադիր չէ, նիստն էլ հետաձգելու պատճառ չկա:

Այս հայտարությունից հետո  փաստաբաները լքեցին դահլիճը՝ հակառակ դատարանի զգուշացմանը, որ նրանց դեմ եւս պատճամիջոցներ կկիրառվեն։

Նիստը մեկ շաբաթով հետաձգվեց, բայց այլ պատճառաբանությամբ. ամբաստանյալներից մեկի համար հանրային պաշտպան կհրավիրվի:

Back to top button