Հասարակություն

Աննախադեպ առաջարկ՝ հիփոթեքային շուկայում


Նախօերին «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրով տեղի ունեցած «Զեյթունթաղամասի շահառուների ֆինանսավորման մրցույթի արդյունքներն աննախադեպ էին։

Հաղթող ճանաչվեց ՎՏԲ բանկն առաջարկել էր հիպոթեքային վարկ 6.9 տոկոս տարեկան տոկոսադրույքով, 3 տոկոս կանխավճարով, 30 տարի մարման ժամկետով։ 

«Զեյթուն 3» ծրագրի ֆինանսավորման համար հայաստանյան 8 բանկերից եւ առեւտրային կազմակերպություններից հիփոթեքային վարկավորման լավագույն առաջարկ ներկայացրել էր ՎՏԲ –Հայասատան բանկը: Ի՞նչով էր շահագրգռիռ եւ մրցունակ ռուսական բանկի առաջարկը՝ ըստ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» Հ/Կ նախագահ Արսեն Քարամյանի:

«4 բանկեր համահավասար պայմաններ են առաջարկել: Կանխավճարի չափեը նվազագույնը տրվել է ՎՏԲ-ին 3 տոկոս, 30 տարի մարման ժամկետով: Զարմացած եմ եւ անակնկալի եկած»:

Ռուսական բանկը գնային նոր քաղաքականություն է առաջարկում շահառուներին: Այն, կարելի է ասե,լ նմանվում է արեւմտյան բանկային համակարգում գործող հիփոթեքային առաջարկներին։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանը բանկի ներկայացրած վարկավորման առաջարկն անիրագործելի չի համարում, բայց ներկայացնում է հնարավոր ռիսկերը, նախեւառաջ, որ ՎՏԲ- ն արեւմտյան պատժամիջոցների տակ է գտնվում։ Մակարյանն առաջարկում է կարգավորման մի քանի գործիքներ:

«Ռիսկերի առաջացման դեպքում այդ փաթեթը տեղափոխվի այլ բանկ, ունենալով մյուս բանկի համաձայնությունը, նույն տոկոսներով, նույն պայմաններով ստանձնած  պարտավորությունը շարունակելու համար: Իսկ եթե խնդիրներ առաջանան պատժամիջոցների կամ ֆինանսական խնդիրների դեպքում, ապա ՎՏԲ պարտավորվի սեղմ ժամկետներում իրազեկել շահառուներին, ԿԲ-ին՝  այլ գործիքներ կիրառելու համար»:

Չորս լավագույն առաջարկները, այդ թվում այս, ուղարկվել են ԿԲ՝ նորմատիվային համապատասխանությունը ստուգելու համար։ Տասնօրյա ժամկետում պարզ կլինի հաղթող բանկի անունը: Ի դեպ, բոլոր բանկերն էլ այս ծրագրի համար առաջարկել են տարեկան 6.9 տոկոս տոկոսադրույք:

«Այստեղ, նախանշում ենք, որ ֆավորիտ է ՎՏԲ է, որը 3 հիմնարար սկզբունքներով գերազանցում է իր գործընկերներին»:

ԿԲ-ից մեզ փոխանցեցին, որ գլխավոր դրամատունը առեւտրային բանկի առաջարկի վրա ազդեցություն չի կարող ունենալ։ Հնարավո՞ր է, որ սա ազդանշան լինի վերաֆինանսավորման տոկոսադրույթի իջեցման համար, այս հարցին խոստացան պատասխանել վաղը։

Գագիկ Մակարյանը հիփոթեկային շուկայի աշխուժացման առաջնային նախապայման է նշում շահառուների կողմից ցածր կանխավճարի պահանջը, որն այս դեպքում լուծվում է եւ նախադեպ դառնում մյուս բանկերին՝ հիփոթեքային առաջարկների վերանայման համար։ Դա կարող է շուկայի զարգացման երաշխիք դառնալ։

Արդյո՞ք կարող ենք ենթադրել, որ հիփոթեկային շուկայում գործող տոկոսադրույքներն ւո պայամնները կվերնայվեն, մատչելի կդառնան հիփոթեկավորման պայմանները, կամ կան ռիսկեր ՎՏՊ-ի առաջարկած փաթեթում:

Back to top button