Հասարակություն

Ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-րդ հոբելյանին

Հայաստանի Հանրապետության հիմնադրման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ հոբելյանին նվիրված տոնակատարության միջոցառումների շրջանակում՝ ս. թ. մայիսի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» խորագրով ցուցահանդեսը: Կներկայացվեն թեմատիկ ցուցանմուշներ՝ Առաջին Հանրապետության խորհրդանիշեր, կարևոր փաստաթղթեր, ժամանակի կենցաղն արտացոլող նյութեր, հագուստի նմուշներ և այլն: Ցուցահանդեսը կուղեկցվի հատուկ էֆեկտներով՝ լուսային, ձայնային, վիզուալ, անիմացիոն, պրոյեկցիոն։

Տոնակատարության միջոցառումների շրջանակում մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզկենտրոններում տեղի կունենան տոնական համերգներ:
Համերգներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության և մարզպետարանների համագործակցությամբ: Կմասնակցեն ՀՀ մարզերի և հանրապետության ճանաչված անհատ կատարողներ և համույթներ: Բոլոր մարզկենտրոններում համերգների մեկնարկը կտրվի միաժամանակ՝ ժամը 19:00-ին, իսկ ժամը 20:30-ին տեղի կունենա հանդիսավոր հրավառություն:

Ցուցադրել ավելի
Back to top button