Հասարակություն

Որն է ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողների պահանջը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում ուսանողները դասադուլ են անում՝ պահանջելով վերադարձնել աշխատանքից ինքնակամ ազատված իրենց տնօրեն Սերգեյ Խառատյանին և դասախոսներից մի քանիսին:

«Լավագույն դասախոսները դիմում են գրել և դուրս եկել: Բոլորս գիտենք իրական պատճառները: Մենք պահանջում ենք նրանց վերադարձը: Մենք կմտնենք շենք միայն Խառատյանի ասելուց հետո»,- հայտարարել են ուսանողները՝ դիմելով ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին:

«Մենք չենք դադարեցնելու դասադուլը, մնալու ենք այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ քոլեջի դասախոսական կազմը կոմպրոմիսի չի գնացել Խառատյանի հետ»,- հայտարարել են ուսանողները:

Back to top button