Քաղաքական

Հպարտ եմ Դիարբեքիրից թեկնածու առաջադրվելու համար․ Գարո Փայլան

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն առաջին մեկնաբանությունն է արել խորհրդարանական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ընտրացուցակում ընդգրկվելու առնչությամբ: Նա եռալեզու՝ հայերեն, քրդերեն ու թուրքերեն գրառում է արել Facebook-ի իր էջում, որում ասվում է. «Բարև, Տիգրանակերտ: Հպարտ եմ Դիարբեքիրից թեկնածու առաջադրվելու համար»:

Նա հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում:

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կրկին առաջադրվել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից: Ի տարբերություն, սակայն, 2015-ի խորհրդարանական ընտրությունների, որտեղ Փայլանն առաջադրվել էր Ստամբուլում, այս անգամ նրա թեկնածությունը կառաջադրվի Դիարբեքիրում:

Back to top button