ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է Գարեգին Չուգասզյանին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մատենադարանի մոտ հանդիպել և զրուցել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ։

Նշենք, որ Գարեգին Չուգասզյանը արդեն 28-րդ օրն է՝ հացադուլի մեջ է: Չուգասզյանը ազատ արձակվելուց հետո հացադուլը շարունակում է Մատենադարանի շենքի բակում։ Չուգասզյանին ազատ արձակելու միջնորդությամբ դիմել էին «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը եւ Լենա Նազարյանը:

Չուգասզյանը նշել էր, որ չի դադարեցնի հացադուլը մինչեւ չկատարվեն նրա 3 պահանջները՝  քաղբանտարկյալների ազատ արձակում, համաներման հայտարարում եւ անցումային հանձնաժողովների ստեղծում:

Back to top button