ԿարևորՀասարակություն

Արամ Սիմոնյանը՝ ռեկտորի պաշտոնից հրաժարվելու լուրի մասին


Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը  «Ռադիոլուր»-ին մեկնաբանել է մամուլում իր հրաժարականի մասին շրջանառվող լուրը: Ռեկտորը նշել է, որ  ընտրվել է մինչև 2020 թվականի մայիս ամիսը: Եվ իրեն ընտրել է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը և միայն այդ կառույցը կարող է իրեն ետ կանչել իր պաշտոնից:

«Ինքս առայժմ չեմ պատրաստվում որևէ  հարց քննարկել հրաժարականի մասին: Հոգաբարձուների խորհուրդը եթե կորոշի ես պետք է վայր դնեմ իմ  լիազրությունները, բնականաբար, ես էլ պետք է ենթարկվեմ»

Back to top button