Տնտեսական

Ամուլսար տանող ճանապարհը փակ է


Արդեն 4-րդ  օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղի և Ջերմուկ քաղաքաի բնակիչները շարունակում են փակ պահել դեպի Ամուլսար տանող ճանապարհը՝ այդկերպ ներկայացնելով իրենց բողոքն ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման:

Բնակիչները պահանջում են դադարեցնել ծրագրի իրականացումը՝ հրաժարվելով ցանկացած տեսակի ապահովագրությունից: Բնակիչները հրաժարվում են նաև բանակցություններից, նշելով, որ Ամուլսարը պետք է սար մնա:

Հաշվի առնելով Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման հետ կապված զբոսաշրջիկների մոտ եղած անհանգստությունը, բնապահպանական կազմակերպությունների կողմից բարձրացված մտահոգությունները, Գնդեվազ, Կեչուտ և Ջերմուկ բնակատեղիների բնակիչների դժգոհությունները, ինչպես նաև երկարաժամկետ կտրվածքով բնապահպանական ռիսկերն ու զբոսաշրջության զարգացման վրա բացասական ազդեցությունը՝ իրենց բողոքն արտահայտող բնակիչներին  միացել են նաև Ջերմուկ քաղաքում առողջարանային և հյուրանոցային բիզնես իրականացնող մի շարք կազմակերպություններ:

Նրանք Պետական մարմիններին կոչ են արել ուշադրություն դարձնել զբոսաշրջության զարգացմանը, ներդրումներ ուղղորդել այս ոլորտ, քանի որ Ջերմուկում առկա հնարավորությունները բավարար են աշխատատեղերի հարցն ամբողջությամբ լուծելու համար՝ առանց հանքարդյունաբերության զարգացման:

Back to top button