Քաղաքական

Ավանդույթները վերականգնվում են


Այսուհետ  պարբերաբար, ամիսը գոնե երկու անգամ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատրաստվում է հանդիպել լրագրողների հետ ու պատասխանել հարցերին:

ԱԳՆ խոսնակը, ըստ էության, վերականգնում է մոտ երկու տասնամյակ առաջվա ամենշաբաթյա ճեպազրույցների ավանդույթը։

 

Արցախյան խնդրի տևական լուծման համար Բաքուն պետք է հասկանա, որ հարկ է, որպեսզի Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ նստի Արցախի հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան խնդրում ունեցած մոտեցումը պարզաբանելով հստակեցնում է Տիգրան Բալայանը: Նա նաև ընդգծում է, թե դա չի նշանակում, որ ՀՀ հրաժարվում է բանակցություններից, ՀՀ որպես Արցախի երաշխավոր շարունակելու է բանակցել:

Սա նշանակո՞ւմ է արդյոք, թե փոխվել է Երևանի դիրքորոշումը. «ՀՀ դիրքորոշումը չի փոխվել»:

ՀՀ-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում հակառակորդը ինժեներական աշխատանքներ է իրականացնում, կուտակումներ են նկատվում նախիջևանյան կողմում, որոնք վտանգ են ստեղծում ՀՀ  համար: Տիգրան Բալայանը վստահեցնում է ՝ թույլ չենք տալու դիրքային փոփոխություն որևէ հատվածում: Ավելին՝ դրա մասին անգամ  տեղեկացվել է ՀԱՊԿ ղեկավարությունը։

«Այո տեղեկացրել ենք»:

Առաջիկայում՝ հունիսին տարածաշրջանային այցով Հայաստան ժամանող ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները մտադիր են հանդիպել ՀՀ իշխանությունների հետ։ Դեռ հստակ օրն ու ժամը հայտնի չէ՝ ասաց, նաև հստակեցրեց՝ ՀՀ-ի և  Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին պայմանավորվածություն չկա:

ԱԳ նախագահի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նաև տեղեկացրել է լրագրողներին, որ տարբեր երկրներում ՀՀ դեսպաների, կամ ԱԳՆ վարչության պետերի պաշտոնները կարծրացած չեն և հնարավոր փոփոխությունները բնական են, քանի որ ռոտացիոն կարգով են տեղի ունենում:

Դե իսկ նոր իրողության պայմաններում կառավարության առաջիկա ծրագրում նախարարությունը կներկայացնի արտաքին քաղաքականության մասով մոտեցումները:

Back to top button