ԿարևորՄիջազգային

Հրաձգություն Մյունխենում.ոստիկանությունը տեղի ունեցածը ահաբեկչություն է համարել

լրացված 22.28-ին

Ոստիկանությունը Մյունխենում տեղի ունեցածը ահաբեկչություն է համարել. ինչպես հաղորդում է  Die Welt-ը «Օլիմպիա» առեւտրի կենտրունում տեղի ունեցածը դիտարկվում է որպես ահաբեկչություն: Ի դեպ, հաղորդվում է քաղաքի տարբեր հատվածներում տեղի ունեցած հրաձգությունների մասին: Քաղաքու հասարակական տրանսպորտի գործունեությունը կասեցվել է:

լրացված 21.56 

Bild-ը նշում է, որ ըստ վերջին տվյալների՝ կա մեկ զոհ և 10 վիրավորներ։ Ենթադրյալ հանցագործը հրաձգությունն իրականացրել է առևտրի կենտրոնում գտնվող դեղատան տարածքում, այնուհետև փախուստի է դիմել մետրոյի կայարանի ուղղությամբ։

տեղադրված 21.30

Լրատվամիջոցների փոխանցմամբ` ոստիկանությունը հայտնել է Մյունխենի Olympia առևտրի կենտրոնի շրջանում հրաձգության մասին: Ականատեսները հայտնել են 15 զոհվածների մասին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները:

Կրակ բացած մարդը դեպքի վայրից փախուստի է դիմել, ոստիկանությունը փնտրում է հանցագործին, տարածքը շրջափաված է ոստիկանների կողմից: Մետրոյի գործունեությունը կասեցվել է: Կրակը բացել են Մյունխենրի առեւտրի տներից մեկում, մանրամասները ճշտվում են: Զոհերի մասին հստակ տեղեկություն չի հաղորդվում, ՏԱՍՍ -ի թղթակցին հայտնել են Բավարիայի մայրաքաղաքի ոստիկանությունից:

«Կրակ կարող էր բացել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի հոգի, այս պահին իմ գործընկերները դեպքի վայրում են եւ մանրամասներ են ճշտում: Դեռեւս չի կարելի հստակ ներկայացնել դեպքի մասշտաբները: Առայժմ հայտնի չէ տուժածների եւ զոհերի մասին», — ասել են ոստիկանությունից:

Back to top button