ԿարևորՄշակույթ

Լեգենդար շանսոնյեն 94 տարեկան է

Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով յուրահատուկ դպրոց է ստեղծել: Նա երգում է մարդկային հույզերի, անհատի և մարդկության ամենանվիրական զգացմունքների, սիրո և հայրենիքի մասին: Նրա արվեստը սիրում և գնահատում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Մայիսի 22-ին մեծն շանսոնյեն տոնում է ծննդյան 94-ամյակը:

Ավանդույթի համաձայն` մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի տարեդարձը կնշանավորվի գեղեցիկ համերգով: Միջոցառումը կանցկացվի մայիսի 22-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

Երգչի ծննդյան 94-ամյակին նվիրված տոնակատարությանը հանդես կգան «Lukas Madoyan’s Band»-ը, «Sonet Band»-ը, «Re Minour»-ը և Ջիվան Գասպարյան կրտսերը: Համերգը կեզրափակի Հայկ Պետրոսյանը` կատարելով Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները:

Back to top button