ԿարևորՔաղաքական

Առեւտրային միջանցքների բացման հարցը Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցի օրակարգում

Թբիլիսում կարծում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան նախատեսված այցի օրակարգում առանձին տեղ կզբաղեցնի ռուս-վրացական առևտրային միջանցքների բացման հարցը։

Պաշտոնական Թբիլիսին պատրաստ է Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան տանող «առևտրային միջանցքների» բացմանը:

Հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն։

 

 

Ռուս-վրացական առևտրային միջանցքների բացման մասին պաշտոնական Թբիլիսիի հայտարարությունը հնարավորություն է տալիս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վրաստանի իշխանությունների հետ լրացուցիչ համաձայնության գալ։ Կարծում է հակամարտությունների գծով փորձագետ Գիորգի Կանաշվիլին․

«Ես կարծում եմ, որ հենց այս դրական նոտայի համատեքստում էլ կանցնի վարչապետի պաշտոնում Փաշինյանի առաջին այցը Թբիլիսի։ Եվ հնարավոր է, որ կողմերը արձանագրեն հարցի շուրջ լրացուցիչ համաձայնությունների մասին»։

Ասում է Կանաշվիլին՝ նշելով, որ Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային ևս մեկ ճանապարհի գործարկումը բխում է բոլոր մասնակից երկրների շահերից՝ Ռուսատանի, Վրաստանի, Հայաստանի, ինչպես նաև աբխազների ու օսերի։

Ռուս-վրացական առևտրային միջանցքների բացումը գլխացավանք է դառնալու Վրաստանի համար, սակայն ավելի շատ Հայաստանի։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում, սակայն, նման մեկնաբանություն է անում քաղաքական հարցերով վրացի փորձագետ Գելա Վասաձեն՝ նշելով, որ խոսակցությունները, թե այդ ճանապարհը կենսական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար, իրականությանը չեն համապատասխանում։

«Դա լինելու է Հայաստանի համար որպես քաղաքական հաղթանակ՝ ի ցույց  ադրբեջանական մեկուսացման քաղաքականության։ Իրականում Մոսկվան այն պահելու է՝ կանաչ ճանապարհ տալու Լեռնային Ղարաբաղում մասշտաբային ռազմական գործողությունների համար։ Ունենալով այս ճանապարհը, Մոսկվան կարող է հակամարտությունը կարգավորել կամ դադարեցնել ցանկացած պահի»։

Դիվանագիտական հարաբերությունները 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո խզած Մոսկվան և Թբիլիսին այս խնդրի շուրջ պայմանավորվածությունը ձեռք են բերել Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության օրոք՝ 2011 թվականին։ 2012-ին գալով իշխանության, «Վրացական երազանք»-ը ի դեմս այդ ժամանակ Վերինտեգրման հարցերով նախկին նախարար Պաատա Զաքարեաիշվիլին առաջ քաշեց աբխազական երկաթգծի վերագործարկման հարցը։

Այսօր անդրադառնալով ռուս-վրացական տրանսպորտային միջանցքների գործարկմանը, նա նշում է, որ, անշուշտ, դա հարևան Հայաստանի համար կարևոր նախագիծ է ՝ այլընտրանք Վերին Լարսին, որ շատ հաճախ բնակլիմայական պատճառներով փակվում է.

«Դա իրատեսական չէ։ Իրատեսականը միայն այն է, որ համաձայնել են․․․ ոչինչ չի փոխվելու։ Ես, իհարկե, ուրախ կլինեմ, եթե բացվի։ Փաստաթղթերի վրա միան ստորագրություններ են մնալու»։

Զաքարեաիշվիլին կարծում է, որ հազարավոր պատճառներ են լինելու, թե ինչու ապրանքներն այդ ճանապարհներով չեն շարժվում, բայց գլխավոր հարցերից մեկը, ըստ նրա շարունակելու է մնալ Վրաստանի տարածքների բռնագրավումը, Աբխազիայից և Ցխինվալիից ռուսական զորքերի դուրս բերումը։

Ցուցադրել ավելի
Back to top button