ԿարևորՔաղաքական

ԱԱԾ նորանշանակ տնօրենի հայտարարության հետքերով

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը  լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտնել էր, որ առաջիկայում կոռումպացված և ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն:

Հստակ քայլերն էլ կմեկնարկեն մայիսի 23-ից հետո: Թե ովքեր կհայտնվեն այդ ցուցակում պարզ չէ: ԱԱԾ պետի հայտարությունը արդյո՞ք անհանգստացրել է  գործարար պատգամավորներին: Պարզել է «Ռադիոլուր»-ը:

Թերևս սա  առաջին դեպքն է նորանկախ Հայաստանի պատմություն մեջ, երբ  ԱԱԾ տնօրենը  ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ անում է սկանդալային հայտարարություններ: Ասում է, որ առաջիկայում կլինեն կոռուպցիոն բացահայտումներ, կհրապարակվեն անուններ:

Վանեցյանի խոսքով՝ Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվել ու հարկեր չեն մուծել։ Ավելին՝ նրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։

Թե ովքեր կարող են հայտնվել այդ ցուցակում, ԱԺ Հանրապետական խմբակցության գործարար միջավայրի պատգամավորներին ամենևին էլ չի մտահգում։

Գործարար  ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն ասում է, որ  ոչ մեկից և ոչինչ վախենալու բան չունի: Դեռ երկու տարի առաջ «Պանամական փաստաթղթերի» հետ կապված օֆշորային սկանդալի կիզակետում հայտնվեց նա՝ այդ ժամանակվա ԴԱՀԿ ծառայության պետը։

Այս սկանդալից հետո հրաժարական տվեց, սակայն մեկ տարի անց պատգամավոր ընտրվեց: Իսկ ՀՔԾ-ում այդ առթիվ քրեական գործ հարուցվեց եւ 8 ամիս հետո կարճվեց: Լրագրողների հետ զրույցում Միհրան Պողոսյանը այսօր նշեց, որ  այդ գործի հետ կապված բոլոր հարցերն արդեն պարզ են:

Մեկ այլ ՀՀԿ- ական  գործարար պատգամավորի, որը զբաղվում է  ջերմոցային տնտեսուության բիզնեսով և, ըստ մամուլի  հրապարակումների, նաև  ավազի հանքի սեփականատեր է, Նահապետ Գևորգյանին  նույնպես չի մտահոգում ԱԱԾ տնօրենի հայտարոությունը:

Ավելին՝ համաձայն չէ, այն դիտարկման հետ, որ  տարիներ շարունակ գոյություն ունեցող կոռուպցիոն երևույթները ՀՀԿ-ի գործունեության հետևանքն են: Մեկ այլ պատգամավոր՝ Սեյրան Սարոյանն էլ ասում է, որ շատ ուրախ կլինի նման բացահայտումների համար:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասում է, որ երբեք  չի  արձագանքել ԱԱԾ պետերի հայտարարություններին, քանի որ ԱԱԾ լուրջ ծառայություն է ու եթե մի բան ասում է, հետևաբար՝ գիտի՝ ինչ է ասում:

Քաղաքագետ Նարեկ  Գալստյանը «Ռադիլուրի» հետ զրույցում նշում է, որ իր համար զարմանալի չէր ԱԱԾ պետի հայտարությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր կառավարության որդեգրած քաղաքականությունն է  արմատախիլ ամնել կոոռուպցիան, չնայած կոռուպցիայի մասին խոսում էին նաև նախկին իշխանությունները:

ԱԱԾ պետը հայտարարել էր  նաև,  ապօրինի հարստացած մարդիկ պետք է  վերադարձնեն գումարները պետական բյուջե, այլ ոչ թե գնան, նստեն բանտերում:
Իսկ հստակ քայլերն էլ կմեկնարկեն մայիսի 23-ից հետո:

Back to top button