Քաղաքական

Պաշտպանության նախկին նախարարը հիասթափված է

Պաշտպանության նախկին նախարարն Վիգեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ պատասխանել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ «Ազգ- բանակ» հայեցակարգի մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանի եթերում արած հայտարարությանը։

Պաշտպանության նախկին նախարարն ասել է` որպես տնտեսության սուբյեկտ բանակը պետք է նշաձող սահմանի և տնտեսական մրցակցության, և կոռուպցիայի դեմ պայքարի, և արդյունավետության բարձրացման ոլորտում:

«Ազգ-բանակը» ոչ թե հասարակությանը` հայրենիք սիրել սովորեցնելու, այլ այն ավելի արդյունավետ պաշտպանելու կարողություն տալու մասին է: Այդ թվում` ակտիվ պահեստազորի ներդրման, ժամկետային և պայմանագրային ծառայությունը համադրելու, զինծառայողների համար սոց.պաշտպանության ավելի գործնական մեխանիզմներ ներդնելու միջոցով:

Back to top button