ԿարևորՀասարակություն

Սփյուռքի նախարարը հորդորել է հավատալ նոր կառավարության ուժերին

Նորանշանակ կառավարության  ամենաերիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանն  առաջին անգամ  հանդիպել է երիտասարդների հետ:  Սփյուռքի նախարարը  ջերմ մթնոլորտում անցկացրել է հանդիպումը և հորդորել հավատալ նոր կառավարության ուժերին:

Ես հավատացել եմ  ձեզ, երբ մենք անում էինք մեր քայլը, ձեզ էլ խնդրում եմ հավատաք ինձ, ասել է գերատեսչության պատասխանատուն:  Նոր ձևավորված կառավարությունն ամեն ինչ անելու է‘ եղած խնդիրներին հնարավորին լուծում տալու համար:

Նախարարը մատնանշել է ոլորտի առաջնային խնդիրներն ու նշել դրանց իրագործման ուղիները: 

 

Կրեատիվ ու կրքոտ մտքեր, թարմ  ու պրոդուկտիվ ծրագրեր. ահա թե ինչ է ցանկանում Սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանը։  2019 թվականից  գերատեսչությունում կվերանայվեն բազմաթիվ  ծրագրեր, այդ թվում արդեն 9 տարվա պատմություն ունեցող «Արի տուն»- ը։

«Արի տուն» ծրագիրը 2018 — ի համար չի կասեցվելու: Բայց ես, այլևս, տվել եմ հանձնարարական, որ պետք է արվի ռեբրենդինգ: Փոփոխություններ կլինեն անգամ այս տարվա համար: Գուցե հենց անվան մասով, գուցե հենց տեխնիկայի մասով, իրագործման ոճի մասով»:    

Հայրենադարձություն,  հայապահպանություն, տնտեսական, բիզնես ու գիտական ներուժի խորքային  ուսումնասիրում. սրանք էլ նախարարության առաջնային  ուղղություններն են: Մխիթար Հայրապետյանը նշում է, որ կառավարությունը բնակչության թվի աճին միտված նոր հավակնոտ ծրագրեր է նախատեսում: Հայրենադարձությունը պետք է լինի այդ  ծրագրերի իրականացման  առաջնային ճանապարհը: Երիտասարդ նախարարի խոսքով‘ այժմ քննարկման սեղանին է դրված  Հայրենադարձության ռազմավարության նախագիծը։

«2011 թվականից ԱԺ-ում գտնվում է  օրենքի մի նախագիծ և մինչ այսօր որևէ անդրադարձ չի կատարվել այդ նախագծում: Այդ նախագծի վրա՞ եք աշխատում, թե սա նո՞ր նախագիծ է: Աշխատում ենք այդ նախագծի վրա»:

Հայրենադարձության խնդիրը պետք է լինի  փուլային եւ այս փուլերից մեկը կարող է լինել  մասնագիտական հայրենադարձությունը:

«Այսինքն՝ դու հստակ ֆիքսում ես արձանագրում ես ոլորտը, որտեղ դու ունես գիտական ներուժի սփյուռքահայերի ներգրավման  անհրաժեշտություն և բնականաբար փորձում ես օգտվել այն բազայից, որը պետք է ձևավորվի խորքային ուսումնասիրության արդյունքում:  Այս պահին չեմ բացառում, որ նմանատիպ ձևաչափով  կենտրոններ բացելու անհրաժեշտություն կլինի, որի միակ գործառույթը կլինի հավաքագրումը»:

Հայրենադարձության խնդրին զուգահեռ  անհրաժեշտ է մշակել նաև  ինտեգրման  ուժեղ ռազմավարություն՝ հավելում է Մխիթար Հայրապետյանը: Այն հայը, որը հայրենադարձության ծրագրով  եկավ Հայաստան,  նա պիտի ինտեգրվի հասարակությանը, ասում է:

«Այս իմաստով  Սփյուռքի նախարարությունը  լինելու է նախաձեռնող, բայց դրան պիտի լծվի ամբողջ  պետությունը, ընդ որում՝ ժողովուրդը ևս»:  

Նախարարն օրինակ բերեց հոլանդական փորձը, որն ունի սոցիալական ինտեգրման  ծրագիր: Թեև ծախսատար ծրագիր է, սակայն  գերատեսչության պատասխանատուն վստահ է՝ դրա հիմքերը դնելու դեպքում  անհրաժեշտ ռեսուրսը ազգովի հնարավոր կլինի հավաքել:

Back to top button