ԿարևորՔաղաքական

ԱԺ վաղվա նիստը՝ արտակարգ պայմաններում


6-րդ գումարաման Ազգային ժողովի  համար մայիսի 22-ից սկսվելու է գործուենության նոր, գուցե  աննախադեպ շրջան:

Խորհրդարանական պատմության մեջ առաջին անգամ քաղաքական մեծամասնությունը հանդես է գալու ընդդիմության, իսկ փոքրամասնությունը կառավարող ուժի դիրքերից:

Ի՞նչ հարցերի շուրջ է ծավալվելու քննարկումը խորհրդարանակն նոր իրավիճակում. «Ռադիոլուրը»  փորձել է առանձնացնել է օրակարգի հիմնական հարցերը:

Մայիսի 22-ից գործադիրի նախագծերը Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնելու է փոքրամասնության  ձևավորած կառավարությունը:  «Ելք», «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունները հանդես են գալու իշխող ուժի, իսկ խորհրադարանական մեծամասնությունը՝ ընդդիմության դիրեքերից: Սա ոչ միայն այս գումարման, այլև Հայստանաի խորհրդարանական պատմության համար աննախադեպ իրավիճակ է, որին փորձագիտական շրջանակաները խորհրդարանական  ճգնաժամ որակումն են տալիս:

Կառավարություն ձևավորած 3 ուժերը միասին  միասին Ազգային ժողովում ունեն 47 պատգամավոր, ավելի քիչ, քան պատգամավորների ընդհանուր թվի կեսը: Սա նշանակում է, որ ցանկացած նախագծի ընդունման համար կառավարությունը ակնկալելու է ՀՀԿ-ի աջակցությունը:

Հանրապետականը հայտարարել է, որ  արհեստականորեն չի խոչընդոտելու Փաշինյանի կառավարության գործունեությունը, բայց նաև գործադիդրի կցորդ չի լինելու:

Մայիսի 22-ին մեկնարկող  նիստերի օրակարգում գերակշռում են հաշվետվություններն ու հաղորդումները:   Նոր իրավիճակում պատգամավորները կլսեն միանգամից 3 կառույցների՝ Մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազի  և ԿԲ-ի նախորդ տարվա գործունեության արդյուքներն ամփոփող հաղորդումները:

Հանձնաժողովներում դրանց քննարկումներն արդեն ուրվագծում են  այն պատկերը, որն ամենայն հավանակությամբ  գերիշխող կլինի նաև լիագումար նիստերի  ընթացքում: Հարցերը հիմնականում վերաբերում են ոչ թե բուն փաստաթղթերին, այլ առաջիկա համագործակցությանը: Գլխավոր դատախազից, օրինակ,  խորհրդարանում հետաքրքվում էին, թե ինչպես է պատկերացնում իր համագործակցությունը նոր կառավարության հետ, չի պատրաստվում արդյո՞ք հրաժարական ներկայացնել:

Այսօր խորհրդարանում էր Կենտրոնական բանկի նախագահը: Նա լիագումար նիստերի ընթացքում ներկայացնելու է 2016-ի տարեկան հաղորդումը, բայց հիմնական հարցը նորից նույնն  էր՝ ստացվում է արդյոք գլխավոր դրամատան ու նոր կառավարության համագործակցությունը:

Արթուր Ջավադյանն առայժմ մեծ խոճընդոտներ չի տեսնում:

Ի դեպ, Արթութր Ջավադայանն այսօր հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց քաղաքական վերջին զարգացումների ժամանակ բանկայի համակարգի վարքագծի մասին: Ըստ Ջավադյանի ՝ Հյաստանի բանկայի համակարգը միջազգային- ափանիշներին 2012-ին համապատասխանում է 65 տոկոսով, հիմա արդեն՝ 95 տոկոսով:

Որ սրանք սոսկ թվեր չեն, այլ իրողություն, ըստ ջավադյանի փաստում է նաև քաղաքական բուռն զարգացումների ընթացքում բանկային համակարգի անվրով աշխատանքը: Ասում է ՝ իրավիճակը զարմացրել նաև միաջզգային ֆինանսական կառույցներին:

Արթուր Ջավադյանին, Արթուր Դավթյանի, Արման Թաթոյանին պատգամավորները ավելի հանգամանորեն լսելու են լիագումար նիստերի ընթացքում: Ի դեպ, հերթական քառօրյաի երկրորդ օրը ավանդական հարցուպատասխանի օրն է: Սա նշանակում է, որ խորհրդարան է գալու Նիկոլ Փաշինյանը՝ առաջին անգամ վարչապետի պաշտոնում  մասնակցելու կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին:

Back to top button