ԿարևորՀասարակություն

Բաղրամյան 26-ից դատավորների ուղղված հրահանգներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսֆուքյան էջում խոսել է դատական համակարգի մասին։

Նա ասել է, որ այս ընթացքում իրեն զեկուցում են, որ Հայաստանում դատական համակարգը, ըստ էության, հայտնվել է կաթվածահար վիճակում, որովհետեւ դատավորները, դատարանները չգիտեն ինչ անեն ու ինչպես վարվեն..
«Նրանք, ըստ ամենայնի, սովոր են գործել հրահանգներով: Գաղափարներ են հնչում, թե միգուցե իմաստ ունի կաթվածահար չանել այդ համակարգը եւ օգնել կողմնորոշվելու այս կամ այն հարցում: Ես ուզում եմ ասել, որ դա ինձ համար կարմիր գիծ է եւ չեմ կարող թուլ տալ, որ իշխանության որեւէ ներկայացուցիչ հատի այդ կարմիր գիծը:

Արդար դատական համակարգ ունենալու համար պետք է 2 բան՝ հնարավորություն տալ, որ դատավորները իրենց լիազորությունների շրջանակներում կայացնեն որոշումներ եւ փակենք կաշառքով հարցեր լուծելու բոլոր ճանապարհները, յուրաքանչյուր դատավոր, ով փորձի կաշառք վերցնել, պետք է իմանա, որ իր հետեւից գալու են»:

Փաշինյանը հայտարարեց՝ «Բաղրամյան 26-ից դատավորների ուղղված հրահանգներ չեն լինելու, տիկնայք եւ պարոնայք»:

Ցուցադրել ավելի
Back to top button