ԿարևորՄիջազգային

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը՝ այսօր

Այսօր` մայիսի 19-ին, աշխարհը կհետևի Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և ամերիկացի նախկին դերասանուհի Մեգան Մարքլի հարսանեկան արարողությանը: Զույգը նշանադրվել էր 2017թ. նոյեմբերին և այդպիսով հայտնվել համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի թագավորական հարսանիքը տարվա ամենասպասելի իրադարձություններից մեկն է: Այն տեղի կունենա բրիտանական ժամանակով ժամը 12:00-ին: Հարսանեկան արարողությունը կհեռարձակեն ABC, CBS, E!, Fox News, HBO, NBC, PBS, Sky News, TLC հեռուստաալիքները:

Արքայազն Հարին՝ Ելիզավետա II թագուհու թոռն ու Ուելսի արքայազնի և արքայադուստր Դիանայի որդին, ամուսնանում է ամերիկացի նախկին դերասանուհի Մեգան Մարքլի հետ: Հարին բրիտանական գահի ժառանգների ցուցակում 6-րդն է: Իսկ Մեգան Մարքլը հայտնի է «Ֆորս մաժորները» հեռուստասերիալում իր դերով:

Ցուցադրել ավելի
Back to top button