Միջազգային

Կուբայում ավիավթարից ավելի քան 100 մարդ է զոհվել

Կուբայի Հավանա քաղաքի Jose Marti միջազգային օդանավակայանի մոտ երեկ՝ մայիսի 18-ին, «Boeing 737»ինքնաթիռի կործանման հետեւանքով ավելի քան 100 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ինքնաթիռում 104 ուղեւոր է եղել եւ անձնակազմի 9 անդամ։ Վթարի վայրում ողջ են գտել միայն 4 հոգու: Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է, մյուս երեքը կրիտիկական վիճակում են:

Back to top button