ԿարևորՄիջազգային

Թագավորական ամուսնությունը կայացավ

Մեծ Բրիտանիայում այսօր տեղի ունեցավ արքայազն Հարիի և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը։

Պսակադրությանը ներկա գտնվելու համար թագավորական ընտանիքի անդամները, ինչպես նաև հյուրերը ժամանել էին Վինձորի պալատի Սբ Գեորգի մատուռ։ Հյուրերի թվում էին հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին կնոջ՝ հայտնի իրավաբան Ամալ Քլունիի հետ, այլք։

Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Վինձորի պալատի Սբ Գեորգի մատուռում, հարսնացուին դեպի խորան է ուղեկցել սկեսրայրը՝ արքայազն Չարլզը, քանի որ Մարքլի հայրը ներկա չի գտնվել հարսանիքին։

Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը 135 հազար ԱՄՆ դոլար է կազմել: Նա իր շորը պատվիրել է ֆրանսիական Givenchy-ին:  Քեյթ Միդլթոնի հարսանեկան զգեստը՝ 434 հազար դոլար է արժեցել: Միակ զարդը, որ եղել է Մեգանի վրա, դա թագն է. նման թագ կրել է նաեւ Հարիի մայրը՝ արքյադուստր Դիանան:

Հարին ու նրա հարսնացուն ամուսնությունից հետո կստանան Սասեքսի դքսի ու դքսուհու տիտղոսները։

Back to top button