Միջազգային

Հրաձգություն՝ Տեխասի դպրոցներից մեկում․ կան զոհեր

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Սանտա Ֆե քաղաքի միջին դպրոցում աշակերտը հրաձգություն է կազմակերպել, որի արդյունքում զոհվել է 8 մարդ: Եվս մի քանիսը վիրավորվել են:

Կասկածյալը ձերբակալվել է: Նրա անձը դեռ չի հրապարակվում: Ոստիկանությունը լրացուցիչ տեղեկություն չի տրամադրել:

Առավոտյան ժամը 8-ի մոտակայքում դպրոցի շենքում միացել է հակահրդեհային ազդանշանը և աշակերտները լքել են դասարանները: Ուսուցչուհիներից մեկի խոսքով՝ շենքում կրակոցներ են լսվել: Մեկ ուրիշը պատմել է, որ տեսել է, թե ինչպես է հանցագործը կրակ բացել նկարչության դասասենյակում նստած աշակերտուհիներից մեկի վրա:

Տեսանյութում երևում է, որ աշակերտները փողոցում են, իսկ ոստիկանները զննում են նրանց ուսապարկերը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ երեք ոստիկանական ուղղաթիռ է վայրէջք կատարել դպրոցի տարածքում:

Back to top button