ԿարևորՔաղաքական

Ռոդ Այլենդ-ը սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել

Մայիսի 17-ին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի ներկայացուցիչների պալատը միաձայն՝ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել։

Բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը ոգեկոչում է Սումգայիթի ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը, ինչպես նաև ողջունում է Արցախի Հանրապետության ձգտումը՝ ի հեճուկս Ադրբեջանի ագրեսիային, շարունակել իր ժողովրդավարական ուղին և զարգանալ որպես միջազգային հանրության վստահելի անդամ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ նահանգի պետքարտուղարը լիազորվում է բանաձևի վավերացված պատճենները փոխանցել ԱՄՆ Նախագահին, Ռոդ Այլենդի Կոնգրեսին և ԱՄՆ Պետդեպարտամենտին:

Back to top button