Քաղաքական

Կառավարության կարողությունները՝ 2՝ 5 բալանոց սանդղակով. սոցիոլոգ

Նոր կառավարության անդամների նշանակման եւ կարողությունների մասին է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգիայի տեսակետից կառավարության կարողությունները 5 բալային համակարգով նա գնահատել է 2, ինչը, նրա խոսքով, ցածր չէ:

Արդյունքների մասին էլ, ըստ սոցիոլոգի, կարելի կլինի հստակորեն խոսել 1.5 տարի հետո միայն, քանի որ հենց այդքան ժամանակ է պետք, որ մարդն իր պաշտոնին հարմարվի:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, սակայն, կարծում է, որ կարողությունները հնարավոր կլինի գնահատել առնվազն 100 օր հետո:

 

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով կառավարության նոր կազմին, նշեց, որ այս ընթացքում 22 վերնախավի նշանակում է եղել, որոնցից 12-ը կուսակցական են, իսկ տասը՝ ոչ:

«Սա նշանակոմ է, որ Փաշինյանը պարտավոր և պարտադիր չէր, որ միայնն իր համախոհներին հավաքեր, այլ լայն տեսադաշտ է ունեցել կադրեր ընտրլու համար, ինչը դրական կողմերից մեկն է»:

Սոցիոլոգն ասաց, որ կառավարման նոր համակարգի միջին տարիքը 41 տարեկանն է, իսկ ըստ հունական մոտեցման, հասունացման տարիքը սկսում է 42-ից:

«Երեք հոգի դեռ երիտասարդ են՝ 30-ից ցածր են, ինը հոգի հասունացման տարիքում են՝ մինչև 40 տարեկան են: Այսպիսով 12 հասունացման շրջանում են, տասը հասունացած են, կրթության առումով միայն տասն ունեն համապատասխան կրթություն, իսկ կառավարման փորձ՝ 12 հոգի»:

Ահարոն Ադիբեկյանը նաեւ նկատեց, որ հենքային կրթություն, որակավորում և փորձ ունի նշանակվածներից վեցը:

«Եթե փորձենք գնահատել կարողությունները կառավարման նոր համակարգը հինգ բալանոց սանդղակով ստանում է երկու բալ»:

Դա շատ ցածր չէ՝ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, անդրադառնալով նոր ձեւավորված կառավարության կարողություններին, հայտնեց այսպիսի կարծիք.

«Կարողությունների մասին մենք կարող ենք գնահատել առնվազն 100 օր հետո, որովհետեւ անկախ այն բանից , թե ովքեր են կառավարության անդամները, նրանք պետք է գործունեություն իրականացնեն»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր նկատեց, որ նախարարությունները կայացած մարմիններ են և կապ չունի ով է առաջին դեմք գալիս, եթե մարմինը մնում է, ապա նա սխալ, կամ թերի կարգադրությունները շտկում է: Ըստ նրա՝ եթե վարչության պետերի փոխեն, ապա կառավարման համակարգը կդառնա անդամալույծ եւ անկարող, քանի որ հենց նրանք են հասկանում որոշումների ընդունման ամբողջ ընթացակարգը:

«Հույս ունենանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային ջարդեր չի շարունակի, կպահպանի գրագետ պրոֆեսիոնալ մարդկանց, ովքեր գործից հասկանում են եւ կուսուցանեն կիսագրագետ նոր նախարարներին՝ ինչ բան է նախարարությունը, ինչ գործընթացներով է զբաղված, ինչ որոշումներ են կայացվել, ճիշտը որն է»:

Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ ներկայումս ձևավորվում է երկիշխանություն, քանի որ դեռ մեկ ու կես տարի է պետք, որ մարդն իր պաշտոնին հարմարվի:

Սոցիոլոգը նկատեց, որ ԱԱԾ-ի պետի եւ պաշտպանության նախարարի պարագան այն դեպքերն են, որ նրանք ներսից են եւ ունեն թե՛ փորձառություն, թե՛ կրթություն: Սոցիոլոգը շատ հաջող եւ դրական համարեց նաև Արծվիկ Մինասյանի  նշանակումը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում, քանի որ կարծում է, որ ՀՅԴ-ի միջոցով նա ներդրումներ կբերի Հայաստան:

Back to top button