Հասարակություն
Ինչ էր տեղի ունեցել Գյումրիում. նոր մանրամասներ
Գյումրիի Ղուկասյան փողոցում երեկ երեկոյան կրակոցներ են հնչել, քիչ անց՝ Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երկու երիտասարդ, կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներով։
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ երկու կամ ավելի անձանց սպանությունը, և 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի կերպով ձեռք բերված զենք պահելը, հատկանիշներով։
Այսօր սպանության դեպքից մանրամասներ է հաղորդել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։