Տնտեսական

Իրան-ԵԱՏՄ համաձայնագիր. մեծ հնարավորություններ Հայաստանի համար

ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ստորագրված ազատ առեւտրի գոտու վերաբեյալ ժամանակավոր համաձայնագիրը մեծ հնարավորություններ են բացում նաեւ Հայաստանի համար:

Այս համոզմունքն են այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել իրանագետ Գոհար Իսկանդարյանն ու տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Նրանք էական դրական տեղաշարժեր են ակնկալում:

Ստորագրված ժամանակավոր համաձայնագիրը հնարավորություն է տալու մեծացնել այդ գոտում ապրանքաշրջանառության ծավալները եւ արձանագրել տնտեսական աճ՝ դրա մեջ մտնող երկրների համար: Այս համոզմունքն այսօր հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Զրոյացվածը հիմնականում կլինի երեք տարի հետո: Թե ինչո՞ւ է համաձայնագիրը կնքվել 3 տարով եւ ինչո՞ւ է կոչվում ժամանավոր. իրանագետի դիտարկմամբ՝ խնդիրը կապված է Իրանի ներքին օրենսդրության հետ, որոնք պետք է համաձայնեցվեն այս ինտեգրմանը:

Ատոմ Մարգարյանը նկատեց, որ Իրանը նույնիսկ փակ տնտեսության պայմաններում է կարողացել տնտեսություն զարգացնել եւ թվերն այդ մասին խոսում են:

ՀՊՏՀ-ի ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, հիշատակելով այն ապրանքատեսակների ցանկը, որոնք ներկրման-արտահանման արտոնություններ են ստանալու՝ մաքսազերծվելու են առավել ցածր դրույքաչափերով, նկատեց.

«Լուրջ կարող է խթան հանդիսանալ համատեղ ներդրումային նախագծերի, ինվեստիցիոն պրոյեկտների, ինչու չէ նաեւ գիտության, տեխնոլոգիաների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման համար: Լուրջ խթան կստանա նաեւ տուրիզմի բնագավառը»:

Անդրադառնալով այս համաձայնագրի քաղաքական կողմին՝ իրանագետ Գոհար Իսկանդարյանը նախ նկատեց, որ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը դուրս եկավ միջուկային ծրագրից եւ Իրանին սպառնաց նոր պատժամիջոցներով՝ հորդորելով նաեւ եվրոպական երկրներին միանալու այդ պատժամիջոցներին: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այդ համատեքստում խնդիրը դեռեւս Հայաստանը չի քննարկել: Իրանագետ Գոհար Իսկանդարյանի գնահատականը լսենք.

«Սա կնպաստի, որ Իրանի տնտեսությունը, ստանալով ԱՄՆ-ի պատժամիջոցները, այնուամենայնիվ, համագործակցելով ԵԱՏՄ մեծ շուկայի հետ, կկարողանա զգալի դիվիդենտներ ունենալ, որը տնտեսությունը շատ մեծ ցնցումների չի տանի»:

Իրանագետը նկատեց, որ Չինաստանն էլ իր հերթին պայմանավորվածություն ձեռք բերեց եւ շուկան շատ ավելի է մեծանում: Բացի այդ, Գոհար Իսկանդարյանի փոխանցմամբ, տեղեկություններ կան, որ ԵԱՏՄ-ով հետաքրքրված են Վիետնամը, Հնդկաստանը, նաեւ՝ Եվրոմիությունը:

Back to top button