Տնտեսական

Ինչպես կարձագանքեն բանկերը Փաշինյանի խնդրանքին


Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները: Երևանում այսօր թեմայով քննարկում է կազմակերպվել, որի նախաձեռնողը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամն է՝ Տնտեսական լրագրողների ակումբի հետ համատեղ:

Ի թիվս մի շարք տնտեսական հարցերի, անդրադարձ է կատարվել նաև կառավարության ղեկավարի՝  գլխավոր դրամատանն ուղղված   առաջարկին՝  գյուղացիական տնտեսություններին ազատել  գյուղվարկերի տույժ-տուգանքներից:

Ինչպե՞ս են այս հայտարարությանն արձագանքում մասնագետներն ու ի՞ նչ խնդիրներ են մատնանշում գյուղատնտեսության ոլորտում:

 

Հայաստանի նոր կառավարության առաջնահերթություններից մեկը, ըստ  պատասխանատուների, վարկերի տակ կքած գյուղացուն օգնելն է:

Գյուղացիները դժգոհում են բարձր տոկոսադրույքներից:

«Ինչ ստեղծում ենք, տալիս ենք բանկերին, բանկերի ստրուկներն ենք մենք»:

Կառավարության  վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ գյուղացիների վրա հսկայական վարկային բեռ կա, որն ավելի է ծանրացել տույժ- տուգանքներով:

«Երեկ մենք Կենտրոնական բանկի նախագահի հետ այս թեմայով քննարկում ենք ունեցել: Խնդրում եմ, որ առաջիկայում հնարավորինս արագ այդ մեխանիզմները մշակենք, որպեսզի գյուղացիներին վարկային տույժ- տուգանքներից ազատենք»:

ԿԲ-ում հարցը դեռ քննարկում են։ Իսկ ի՞նչ են դրա մասին մտածում իրենք՝ բանկիրները:

«Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյան. «Գյուղատնտեսության սուբսիդիան էֆեկտիվ չի: Պետք է հասկանանք պատճառը»:

«Պետք է հասկանալ ինչու գյուղատնտեսությունը էֆեկտիվ չի»,- ասում է բանկիրը:

Բանկը միջնորդ կառույց է՝ շեշտում է բանկիրը՝ անդրադառնալով վարկերի տոկոսադրույքների նվազեցման խնդրին: Բանկը միջոցները գնում և վաճառում էԼ

Մասնագետը պարզաբանում է՝ վարկավորման մեջ կա երեք բաղադրիչ՝ ներգրավված միջոցների արժեք, ռիսկ, որը ՀՀ տնտեսությունում ցածր չէ, և բանկի վերարտադրման ծախս:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն ընդգծում է՝  որքան երկրի տնտեսությունը թույլ է, այնքան գյուղատնտեսության մասնաբաժինը մեծ է ՀՆԱ-ում: Նա էլ է կարծում, որ սուբսիդիան հատկապես գյուղատնտեսության ոլորտում ամենաարդյունավետն է:

Փորձագետի գնահատմամբ, ոլորտի օրենսդրությունում դրական տեղաշարժեր կան, ինչպես օրինակ «Կոոպերատիվների մասին» օրենքն է, սակայն խնդիրը հարկման ռեժիմն է:

Ինովացիոն խթանումն առանց կադրերի հնարավոր չէ զարգացնել՝ շեշտում է:

Պաշտոնական վիճակագրության  համաձայն,  Հայաստանում զբաղվածների 32  տոկոսը  գյուղատնտեսության ոլորտում է։ Հակառակ նրան, որ ոլորտը գերակա է հռչակված, գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը 4 տարում նվազել է 100 հազարով։

Ցուցադրել ավելի
Back to top button