Տնտեսական

Բիզնեսը պետք է ինքը ճանապարհ գտնի, ասում է թուրք գործարարը

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար խորհրդի տնօրենների 58-րդ հերթական նիստը մեկնարկեց Երևանում՝ 12 անդամ պետություններից 6-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստը սկսվեց ճիշտ նշանակված ժամին առանց Հունաստանի, Ալբանիայի, Վրաստանի, Սերբիայի, Մոլդովայի և Ադրբեջանի ներկայացուցիչների:

Արդյո՞ք համաժողովում խնդիրներ լուծվում են, հարցին Արսեն Ղազարյանը պատասխանում է նախ որպես գործարար, ապա՝  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ:

Բիզնես հարաբերություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև՝ անհատ առևտրականների և ընկերությունների մակարդակով: Իսկ բիզնես հարաբերություններն ավելի արդյունավետ կդառնան երկու երկրների միջև, եթե… պատասխանում է նիստում Թուրքիայի ներկայացուցիչ Ռիզա Նոյան Սոյակը:

«Իրականում, բիզնեսն ինքը պետք է գտնի ուղիներ զարգացնելու իր հարաբերությունները, սակայն, ինչ խոսք, քաղաքական վիճակն իր հետքը թողնում է բիզնեսի զարգացման հարցում: Եվ, քաղաքական հարցում ևս պետք է երկխոսությունների ձևաչափը ընտրել երկու երկրների և քաղաքական, և բիզնես հարաբերությունները զարգացնելու համար: Եվ, ի վերջո, պետք է սկսել երկխոսությունը, ինչը էականորեն օգտակար կլինի»:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում աշխատանքի պայմաններն իսկապես ինքնատիպ են՝ նկատեց Արսեն Ղազարյանը: Կարևորը, աշխատանքն ու համագործակցությունը շարունակվում է:

Անդամ երկրների ներկայացուցիչներն իրենց խոսքը սկսեցին շնորհավորանքով՝ ի դեմս Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների:

Պատրաստ են համագործակցել Հայաստանի նոր կառավարության հետ, շեշտեցին նիստի մասնակիցները, հույս ունեն, որ տեղի ունեցած իրադարձությունները դրականորեն կանդրադառնան տարածաշրջանում համագործակցության ու անվտանգության և բիզնեսի զարգացման համար:

Back to top button