ԿարևորՀասարակություն

Զանգվածային թունավորում Արմավիրում․ հիվանդների թիվն աճում է


Այսօր ժամը 12․00-13․00 -ի սահմաններում էռնեկյանի «Տեռաս դե Արմենիա» Հայաստանի հողեր ՓԲԸ-ում կազամակերպությունը աշխատողներին ընդմիջման ժամին մատակարարել է սնունդ, որի մեջ եղել է տապակած կարտոֆիլ եւ հավի միս։ Աշխատողները կերել են մեկ բաժին, որից հետո 15․30 -ի սահմաններում սկսել են վատ զգալ, որն արտահայտվել է գլխապտույտի, փսխման, սրտխառնոցի եւ փորլուծության ձեւով։


Այնուհետեւ սկսվել է մարդկանց տեղափոխումը Արմավիր ԲԿ։ Մինչեւ այս պահը չի դադարում հիվանդների հոսքը, Ռադիոլուրին ասել է Արմավիրի ԲԿ գլխավոր բժիշկ Սարգիս Խաչատրյանը՝ նշելով, որ իրենց մոտ ընդունված հիվանդները թեւթեւ, միջին ծանրության եւ ծանր հիվանդներ են։ Թվերը փոփոխվում են ժամ առ ժամ։ «Տեռաս դե Արմենիա» գրեթե 300 աշխատող ունի։

Համաճարակաբան Աշխեն Պողոսյանն էլ տեղեկացրեց, որ դա սննդային թունավորում է, եւ լաբորատոր հետազոտությունից հետո պարզ կդառնա, թե ինչից է եղել թունավորումը։ Վաղը առավոտյան կլինեն նախնական արդյունքները։

Արմավիր ԲԿ -ում չկա ինֆեկցիոն բաժանմունք եւ Արմավիրի հիվանդներին սպասարկում է Մեծամոր ԲԿ-ը։


Ներկա պահին Արմավիրի եւ Մեծամորի բժշկական կենտրոնների բոլոր բաժանմունքներում տեղավորված են հիվանդներ։ Առաջին օգնություն ցույց տալուց հետո նրանց տեղափոխում են Մեծամոր։

Մեծամորի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Զիրոյանն էլ ասաց, որ պայքարում են ջրազրկման դեմ։

Արմավիրի ոստիկանությունից Ռադիոլուրին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ։ Դեպքի մանրամասները հետաքննությունը կպարզի։

Ըստ մեր աղբյուրների, ամենայն հավանականությամբ, սնունդը մատակարարում է Մյասնիկյան գյուղի բնակիչ Խաչիկ Ավետիսյանին պատկանող ձեռնարկատիրական ընկերությունը։

Back to top button