Մշակույթ

Հայկական մասունքներն այսօրվա Նախիջևանում. ինչ է պահպանվել


Լույս են տեսել նախիջևանագետ Արգամ Այվազյանի «Գողթն. ազգագրական մասունքներ», «Կենսամատենագիտություն» և «Նամականի» գրքերը: Ինչ է պահպանվել Նախիջևանի մշակութային ժառանգությունից: Հայկական մասունքներն այսօրվա Նախիջևանում. ինչ է պահպանվել: Հարցերի պատասխանները նախիջևանագետի առաջարկած նոր գրքերում:

Քրիստոնեական հուշարձաններ, այդ թվում՝ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր Նախիջևանում այլևս գոյություն չունեն: Ադրբեջանի իշխանությունների ջանքերով դրանք հիմնահատակ ավերվեցին 1988-2006 թվականների ընթացքում: Նախիջևանագետ Արգամ Այվազյանի բնորոշմամբ, 1915-ի եղեռնից հետո դա հայկական մշակույթի դեմ ուղղված ամենասարսափելի հանցագործությունն էր, որը կատարվեց մեր օրերում, աշխարհի աչքի առաջ:

Նախիջևանի տարածքում գոյություն ունեցող 27 հազար հայկական հուշարձաններից այսօր պահպանվել է  27 կամուրջ, 20-25 հնագիտական հուշարձան, որոնք իհարկե չեն վերագրվում հայկական մշակույթին:


Նախիջևանի հայկական հուշարձանները հիմնականում ոչնչացվել են, մնացել են դրանց երբեմնի գոյության մասին պատմող Արգամ Այվազյանի բազմաթիվ հատորները: Դրանց  թիվը գիտնականը ավելացրել է ևս երեքով: Նոր հրատարակություններից առաջինը կոչվում է «Գողթն.ազգագրական մասունքներ»:

Արգամ Այվազյանի հեղինակած երրորդ  գիրքը «Կենսամատենագիտությունն» է, որտեղ հեղինակը դուրս է եկել  ընդունված շրջանակներից ու ներառել, ինչպես ինքն է ասում,  մասնագիտական տեսանկյունից բազմաթիվ նորություններ: Շուրջ 500 փաստաթղթեր, լուսանկարներ, մամուլում ու գիտական հանդեսներում հրատարակված գրախոսականներ: Ամեն ինչ Նախիջևանի ու այնտեղ բնաջնջված հայկական մշակույթի մասին:

Back to top button