Հասարակություն

«Արարատ-ցեմենտ» գործարանի աշխատակիցներն ուզում են հանդիպել Ծառուկյանի հետ


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ-ցեմենտ» գործարանի մի քանի տասնյակ աշխատողներ այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում գործարանի մոտ: Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում եւ հանդիպում գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ:

Այս պահին գործարանի տնօրինությունը բանակցում է աշխատողների հետ: Տնօրինությունն առաջարկել է փակել գործարանի որոշ բլոկներ եւ դրա հաշվին բարձրացնել աշխատավարձը, սակայն աշխատողները չեն համաձայնում: Բանակցությունները շարունակվում են:

Գագիկ Ծառուկյանը խոստացել էր հանդիպել աշխատակիցների հետ մայիսի 25-ին, սակայն նրանք ավելի շուտ են հանդիպում պահանջում:

Back to top button