ԿարևորՀասարակություն

15.00-ից դադարեցնում ենք անհնազանդության բոլոր ակցիաները. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցով ուղիղ եթերով կոչ արեց այսօր ժամը 15:00-ից դադարեցնել անհնազանդության բոլոր ակցիաները և այլևս Հայաստանում որևէ ճանապարհ չփակել:

 Նա նշեց, որ անհասկանալի է, թե այսօր ում դեմ են ակցիաները: Ըստ վարչապետի՝ «Իմ քայլը» ակցիայի առանցքային նպատակը եղել է ՀՀ քաղաքացու հաղթանակը, ՀՀ քաղաքացին հաղթել է, իսկ հաղթանակի առանցքային արդյունքը ոչ թե այն, որ ինքը ընտրվել է ՀՀ վարչապետ, այլ այն է, որ քաղաքացին է որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ:
«Այն ժամանակ, երբ փակում էին ճանապարհները և բողոքի ակցիաներ էին իրականացնում, մարդիկ համոզված էին, որ ՀՀ-ում չկա իշխանություն, որը ի վիճակի է ապրել քաղաքացիների հոգսերով, լուծել խնդիրները, պաշտպանել քաղաքացիների իրավունքները: Հիմա, երբ հաստատված է իշխանություն, որը ժողովրդի մանդատով ու ժողովրդի խնդիրները լուծելու համար է հասել իշխանության մանդատին, առանձնապես հականալի չէ, որ ամենօրյա ռեժիմով փակում եք ճանապարհներ ու անհնազանդության գործողություններ եք անում: Իսկ ո՞ւմ ենք մենք անհնազադություն հայտարարում»,- հարցադրում արեց Նիկոլ Փաշինայնը:
Ցուցադրել ավելի
Back to top button