ԿարևորՏնտեսական

Կառավարությունը ցանկանում է գյուղացիներին ազատել գյուղացիական վարկերի տույժ-տուգանքներից


Գյուղացիների վրա հսկայական վարկային բեռ կա, որոնք տույժ- տուգանքներով ավելի են ծանրացել, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ ԿԲ նախագահի մոտ այս թեմայով քննարկում ենք ունեցել, պետք է հնարավորինս արագ մեխանիզմներ մշակվեն, որպեսզի տույժ- տուգանքներից ազատենք, նաև որոշակի վարկային պատմության համաներման հնարավորությունը քննարկենք, որպեսզի մարդիկ վարկեր ստանալու հնարավորություն ունենան և կարողանան իրենց այգիները և բոստանենրը պաշտպանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել»,- ասաց նա:

Վարչապետը դիմեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին. «Պարոն Ջավադյան, ես հույս ունեմ, որ ակտիվ համագործակցություն լինի մեր փոխվարչապետի հետ, ով համակարգում է այդ ոլորտը»:
Ցուցադրել ավելի
Back to top button