Վերլուծական

Թուրքիայում կհաղթի ժողովրդավարությո՞ւնը, թե՞ բռնապետությունը


Թուրքիայում ընթացող քարոզարշավի տրամադրություններին հետևելով փորձագետները փաստում են, որ հիմնական մրցակցությունն ընթանում է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու , քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջենի միջև:

Սակայն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) անդամ Սելահաթթին Դեմիրթաշը ով բանտում է գտնվում Մեջլիսի հայագզի պատգամավոր Կարո Փայլանի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ նախագահ ընտրվելու դեպքում թուրք-հայկական սահմանը կբացվի՝ առանց նախապայմանների։

Ինչ իրավիճակ է այսօր Թուրքիայում:

 

 

Թավշյա հեղափոխությամբ է ցանկանում վարակվել նաև հարևան Թուրքիայում:

Հայաստանում տեղի ունեցած սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից ոգևորված՝ Թուրքիայում սոցիալական ցանցերով ինքնաբուխ մեկնարկած «Թամամ»՝ այսինքն «բավական է», կոչվող մերժողական շարժումը ակտիվ զարգացում է գրանցում՝ ասում է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: Շարժումը մերժում է ոչ միայն նախագահ Էրդողանին, այլև նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցությանը»:

Թուրքիայում հունիսի 24-ին նախատեսված են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, և ցանկացած խոսք շատ բուռն է ընկալվում: Նման արձագանքի է արժանացել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախից հնչեցրած հայտարարությանը պատասխանելու Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի անդրադարձը: Խոսքը  հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին է: Թե հասարակությունը և թե քաղաքական դաշտը չեն ընդունում վարչապետ Յըլդըրըմի պատասխանը զուտ այն նկատառումով, որ դա Նիկոլ Փաշինյանը հնչեցրել էր Արցախից, մի տարածքից որը եղբայրական Ադրբեջանն իր սեփականությունն է համարում:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը հետաքրքրական է համարում Անկարայից վարչապետ Փաշինյանին արագ արձագանքելու քայլը ու հիշեցնում, որ Անկարան միշտ չէ որ նման կեցվածք է դրսևորում:

Թուրքագետն  ընտրական 2018 թվականը վճռորոշ է համարում Թուրքիայի համար, այն կարևոր է հասկանալու՝ թե, ի վերջո, կհաղթի ժողովրդավարությո՞ւնը, թե՞ բռնապետությունը: Սակայն հաշվի առնելով, որ ընտրություններում ընդդիմությունը միասնական չէ, նա հակված է կարծելու որ հաղթանակ կտանի բռնապետությունը և Էրդողանը կշարունակի ղեկավարել երկիրը:

Back to top button