ԿարևորՔաղաքական

Դատարանը մերժեց ՊՊԾ գունդը գրավելու մեջ մեղադրվողներից 10-ին կալանքից ազատելու միջնորդությունը


Մոտ մեկ ամիս տեւած ընդմիջումից հետո այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց «ՊՊԾ գունդը գրաված  խմբի 10-ը անդամների գործով դատական նիստը:

Դատական նիստերի դահլիճն այսօր լեփ-լեցուն էր՝ նիստերի դահլիճում էին ամբաստանյալների աջակիցներն ու հարազատները:

 

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում պաշտպանները միջնորդեցին փոխել բոլոր ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը:

Մասնավորապես, Վարուժան Ավետիսյանի եւ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը պնդեց, որ ո՛չ Արայիկ Խանդոյանը, ո՛չ Վարուժան Ավետիսյանը չեն թաքնվելու, նոր հանցանք չեն գործելու, որեւէ մեկի վրա չեն ազդելու:

Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը միացավ պաշտպանների միջնորդությանը և ասաց, որ կալանքը գրավով փոխարինելու մասին իր դեպքում խոսք լինել չի կարող, քանի որ «մի ոտքով է վճարել ժողովրդի գողացված ծիծաղի համար, եվ հիմա իր ընտանիքը պարտքով է ապրում»:

Իսկ  Վարուժան Ավետիսյանն էլ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հայտարությանը` մասնավորապես, անձանց սպանության մասին վարչապետի շեշտադրումներին։

Ավետիսյանը նախ իր ելույթում ներկայացրեց ապստամբության մասին իր տեսությունը, նշեց, որ ապստամբությունը ինքնապաշտպանության իրավունքի բաղկացուցիչ մասերից է։

Վերջինս խոսքով այդ ժամանակ կարող էին լինել նաև զոհեր, ինչպես «Սասնա ծռերի», այնպես էլ՝ ոստիկանների շրջանում։ Այդ ամենի մեղավորը ըստ ամբաստանյալի՝ հանցավոր համագործակցությունն է, և նրանք պետք է պատասխան տան այդ զոհերի համար։

«Զոհերով հանդերձ, այդ գործողությունները տեղավորվում են ապստամբության իրավունքի, ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:

Նրանց այս ելույթներից հետո պաշպանները միջնորդեցին որպեսզի փոխվի Սասնա Ծռերի խափանման  միջոց կալանքը փոխելու մասին։

Միջնորդության դեմ առարկեցին մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանը եւ Արամ Արամյանը: Դատարանը հեռացավ  խորհդրակցական սենյակ, վերադառնալով՝ մերժեց պաշտպանների ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ դրանք համարելով անհիմն։

Այս որոշումից հետո, ի նշան բողոքի՝ «Սասնա ծռերի» աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան: «Սասնա ծռեր» խմբի անդամներից 11-ի գործով նախորդ շաբաթ եւս նման միջնորդություն  ևս ներկայացրել էր ու, դատավոր Արշակ Վարդանյանն էլ այն մերժել էր:

Ցուցադրել ավելի
Back to top button