Միջազգային

ԵԽԽՎ-ն սառեցրել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի մանդատը

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ հետաքննություն անցկացնող անկախ հանձնաժողովը որոշել է պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի գլխավորությամբ 4 պատգամավորների մանդատները սառեցնել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Սեիդովից բացի, պատժամիջոցների են ենթարկվելու Սեզարա Ֆլորինա Պրեդան, Պեդրո Ագրամունտը եւ Ջորջ Խուջլան: Պատժամիջոցներն արգելում են Պեդրո Ագրամունտին դիտորդական առաքելություններին մասնակցել եւ 10 տարվա ընթացքում զեկուցողի պաշտոն զբաղեցնել:

Սեիդովի, Պրեդայի եւ Խուջլայի դեմ նման արգելքը 2 տարով է սահմանվել: Հանձնաժողովի որոշումը վերջնական չէ եւ սպասվում է, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն կտարածվի:

Back to top button