ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ ՄԽ-ը ակնկալում է հունիսին հանդիպել Հայաստանի նոր իշխանությունների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շեֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկը երեկ հանդիպել են Ադրբնեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ինչպես տեղեկանում են ԵԱՀԿ կայքում զետեղված հաղորդագրությունից, քննարկվել է խաղաղ գործընթացի առաջ մղման ուղիները:

«ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հեղեկացրել է շփման գծում տիրող հարաբերական կայուն վիճակի մասին: Նախարար Մամեդյարովը հայտնել է Ադրբեջանի պատրաստակամությունը հնարավորինս շուտ վերսկսել ակտիվ բանակցությունները: Համանախագահները ակնկալում են նաև Հայաստանի նոր իշխանությունների հետ հանդիպում հունիսին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Back to top button