ԿարևորՔաղաքական

Դոնալդ Թրամփը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է վարչապետ ընտրվելու առթիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասվում է.

«Շնորհավորում եմ Ձեզ վերջերս կայացած ընտրությունների կապակցությամբ: Անհամբերությամբ սպասում եմ մեր երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում համագործակցությանը, ներառյալ առևտրային կապերի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը:

Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, բոլոր քաղաքական կուսակցությունների միասնությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին և կապահովեն Հայաստանի պայծառ ապագան:

Լավագույն մաղթանքներս Ձեզ և հայ ժողովրդին»:

Back to top button