Հասարակություն

Օդի ջերմաստիճանը մինչև մայիսի 19-ը կբարձրանա 3-5 աստիճանով

Մինչև մայիսի 20-ը Հայաստանի առավելապես հյուսիսային շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մինչև մայիսի 19-ը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում մինչև մայիսի 20-ը՝ կեսօրից հետո, հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button