Քաղաքական

Ցուցարարները ներխուժել են Երեւանի քաղաքապետարան

«Մերժենք Տարոնին և իր բարեկարգումը» կոչով Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում՝Երևանի 2800-ամյակի այգու մոտ մեկնարկած բողոքի ցույցի մասնակիցները ներխուժել են Երեւանի քաղաքապետարանի շենք։

Քաղաքապետարանի աշխատողները երրորդ հարկում փակել են ցուցարարների ճանապարհը։  Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը ցուցարարներին առաջարկել է հանդիպում ոլորտի պատասխանատուների հետ։ Ցուցարարները հայտարարել են, որ պահանջում են նաև Տարոն Մարգարյանի ներկայությունը։

Երևանի քաղաքապետարանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որով դիմում է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Ըստ հայտարարության՝ օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք` խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։

Ցուցադրել ավելի
Back to top button