Հասարակություն

Տոնոյանը խորհրդակցություն է անցկացրել զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի կապակցությամբ

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ։

Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն: Նախարարը մանրամասն ծանոթացել է խնդրին և տվել հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքները:

Ըստ Հովհաննիսյանի, միևնույն ժամանակ նախարարը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ:

Այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում հանրապետության մոտ 11 զինկոմիսարիատների աշխատակիցներ։

Ցուցադրել ավելի
Back to top button